Ձգողականությունը քարտեզագրող տիեզերանավը, որը գտնվում էր Լուսնի ուղեծրում, Երկիր մոլորակ է ուղարկել առաջին տեսագրությունը, որտեղ ներկայացվում է Լուսնի այն կողմը, որը մարդիկ երբեք չեն տեսնում:
Fox News-ը հաղորդում է, որ նոր տեսագրությունն արվել է NASA-ի Grail հետազոտական տիեզերանավի կողմից, որն օգտագործել է MoonKAM կոչվող նոր տեսախցիկը: Այս տեսախցիկը շուտով կօգտագործվի ուսանողների կողմից, ովքեր Երկիր մոլորակի վրայից կկարողանան նկարել Լուսինը:
Աստղագետ Մարիա Զուբերն ասել է, որ տեսագրության որակը իսկապես շատ լավն է և կարող է խանդավառություն առաջացնել այն ուսանողների շրջանում, ովքեր պատրաստվում են օգտագործել տեսախցիկը:









































