Monday, 06 07 2026
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում

Մարդկանց «սուտի» ծնողական ժողովի են հրավիրում, փակում են դասասենյակներում, որ չկարողանան ինձ հետ հանդիպումների գալ. Ս. Միքայելյան

Հրազդանի նախկին քաղաքապետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը փաստում է, որ իր համախոհների հանդեպ խտրական վերաբերմունքը շարունակվում է. ոմանց ազատում են աշխատանքից, ոմանց էլ զանազան միջոցներով փորձում հետ պահել իր հետ բակային հանդիպումների մասնակցելուց: Այս մասին Արցախյան պատրազմի ազատամարտիկն ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

«Հրազդանի Կաքավաձոր թաղամասի թիվ 7 դպրոցում մարդկանց «սուտի» ծնողական ժողովի են հրավիրում, փակում են դասասենյակներում, որ նրանք չկարողանան ինձ հետ հանդիպումների գալ: Աշակերտներին էլ են արգելում, բայց նրանք լուսամուտներից թռնում-գալիս են: Այդ դպրոցի տնօրենը քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Միքայելյանի կինն է»,- ասաց Սասուն Միքայելյանը:

Նա նաև պատմեց, որ շարունակվում են իր համախոհներին աշխատանքից ազատելու դեպքերը: «Օրինակ՝ գործից հեռացրել են էլցանցի ինժեներին»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը: Հարցին՝ այս բոլոր միջոցառումները նպաստե՞լ են, որ իր համախոհների շարքերը նոսրանան, Հրազդանի նախկին քաղաքապետը պատասխանեց, որ հակառակը, այդ ճնշումներից հետո իրեն սատարողների թիվը գնալով ավելանում է:

Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան փետրվարի 12-ին: Բացի Սասուն Միքայելյանից, իր թեկնածությունն է առաջադրել նաև Հրազդանի գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում