Fightnews-ը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին ԱՄՆ-ում 90 տարեկան հասակում մահացավ Մոհամմեդ Ալիի լեգենդար մարզիչ Անջելո Դանդին:
Դանդին համարվում էր աշխարհի լավագույն մարզիչներից մեկը: Մարզիկները, ովքեր աշխատել են հանրահայտ մասնագետի հետ, վստահեցնում են, որ նա միշտ կարողանում էր անհրաժեշտ բառեր գտնել և համապատասխան որոշումներ կայացնել, որպեսզի իր սանը հասնի հաջողության: Վառ օրինակներից մեկը Ալի – Ֆրեյզեր մենամարտն էր, որը համարվում է 20-րդ դարի լավագույն հակամարտություններից մեկը:
Իր 60-ամյա մարզչական կարիերայի ընթացքում Դանդին մարզել է աշխարհի 15 չեմպիոնների` այդ թվում Ռեյ Շուգըրին, Ջորջ Ֆորմանին, Մոհամմեդ Ալիին:









































