Անցյալ շաբաթ բնապահպան, ակտիվիստ, «Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արփինե Գալֆայանը Թեղուտի և Քաջարանի շուրջ առաջացած բնապահպանական խնդիրները բարձրացրել է Գերմանիայում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արփինե Գալֆայանը: Ըստ նրա՝ ինքը Գերմանիայում հանդիպել է կանաչների, հայ համայնքի ներկայացուցիչներին և խոսել Հայաստանում ամենալուրջ բնապահպանական խնդիրների շուրջ:
«Հիմնականում խոսվել է Հայաստանում բնապահպանական խնդիրների շուրջ`մասնավորապես Թեղուտի և Քաջարանի, քանի որ այս հարցերը մեծ խնդիրներ են, և մենք ցանկանում ենք դրանք հանրայնացնել այլ երկրների հայերի և բնապահպանների շրջանում ևս»,- նշեց Արփինե Գալֆայանը:
Հիշեցնենք, որ զուգահեռ Մոսկվայում նմանատիպ հանիպումներ էր ունեցել ակտիվիստ Եղիա Ներսիսյանը: Ինչպես խոստացել էին «Փրկենք Թեղուտը» նախաձեռնության անդամները, Թեղուտի անտառների ոչնչացման խնդիրը հանրայնացվում է:









































