Մոսկվայից Հարավային Սախալին չվերթ իրականացնող օդանավում ուղևորուհիներից մեկի մոտ վաղաժամ ծննդաբերություն է սկսվել, որը բարեհաջող ընդունել է մեկ այլ ուղևորուհի: Երեխան լույս աշխարհ է եկել, երբ օդանավը գտնվում էր 10 հազար մետր բարձրության վրա:
Հարավային Սախալինի օդանավակայանի մամլո ծառայությունից հայտնել են, որ թռիչքի ժամանակ 45-ամյա Այգուլ Կոչորովայի մոտ երկունքի ցավեր են սկսվել, ինչի մասին տեղյակ են պահել օդանավի անձնակազմին: Կինը ծննդաբերել է օդաչուների խցիկում, ծնունդն ընդունել են մեկ այլ ուղևորուհի և ուղեկցորդուհիները, հաղորդում է Интерфакс-ը: Դա տեղի է ունեցել օդանավի վայրէջք կատարելուց մեկ ժամ առաջ: Վայրէջքից հետո նորածնին և կնոջը տեղափոխել են հիվանդանոց:









































