Ինչպես տեղեկացնում է trend.az-ը, փետրվարի 12-ին երկրում անցկացվելու են պետության ղեկավարի ընտրություններ:
Ընտրարշավին մասնակցող 8 թեկնածուների թվում է պետության գործող ղեկավար Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, որն այդ պաշտոնում է 2007-ից:
Երկրի Սահմանադրության համաձայն՝ Թուրքմենստանի նախագահ կարող է ընտրվել այն քաղաքացին, որը ծնվել է Թուրքմենստանում, տարիքը 40-ից ցածր ու 70-ից բարձր չէ, տիրապետում է պետական լեզվին, վերջին 15 տարիներին մշտական բնակություն ունի Թուրքմենստանում և աշխատում է պետական մարմիններում, հասարակական միավորումներում, ձեռնարկություններում, հիմնարկներում ու կազմակերպություններում: Նախագահելու ժամկետը 5 տարի է:








































