ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում պատրաստ է գործադիր իշխանությունում պաշտոններ տալ իր քաղաքական ընդդիմախոսներին։ Այս մասին տեղեկացնում է apsny.ge–ն:
«Ես արդեն ասել եմ, որ հրավիրել եմ գործի մարդկանց այն կուսակցություններից, որոնք իրենց ընդդիմադիր են համարում՝ և «Արդար գործ»–ից և «Յաբլոկո»–ից: Նրանք աշխատել են և շարունակում են արդյունավետորեն աշխատել, և ես դրանում ոչ մի անհնար բան չեմ տեսնում»,- ասել է նա:
Պուտինը նաև նշել է, որ պատրաստ է ընտրությունների ժամանակ որոշ թվով մանդատներ տրամադրել Գրիգորի Յավլինսկու դիտորդներին, եթե նրանք դա ցանկանան:






































