Ատոմային էլեկտրակայանում աշխատանքները նորմալ ընթանում են, աշխատակիցներն էլ այլևս դժգոհություն չունեն: Կայանի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանն «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ անցած տարեվերջին աշխատակիցների բողոքից հետո դեկտեմբերի 1-ից աշխատավարձերը վերանայվել են, ինչից հետո ոչինչ չի փոխվել:
Հարցին, թե առաջիկայում կրկին չի նախատեսվո՞ւմ աշխատավարձերի վերանայում, Գ. Մարկոսյանը պատասխանեց. «Երկու ամիս չի անցել: Որտեղի՞ց աշխատավարձի վերանայման խնդիր դրվի: Դեկտեմբերի 1-ից բավականին մեծ զանգվածի վերանայել ենք: Եթե հոսանքի գինը բարձրացվի, հնարավոր կլինի աշխատավարձն էլ վերանայել»:
Գ. Մարկոսյանը նաև հայտնեց, որ ԱԷԿ-ի պլանային վերանորոգումն այս տարի նախատեսվում է սեպտեմբերի 1-ից:








































