Եթովպիայի մի քանի տասնյակ քրիստոնյաներ, որոնք Ջիդդա քաղաքում մասնակցել են Սուրբծննդյան գաղտնի ծիսական արարողությանը, կվտարվեն Սաուդյան Արաբիայից: Human Rights Watch կազմակերպության տվյալներով, ոստիկանությունը ձերբակալել է 35 մարդու, որոնցից 29-ը կանայք են:
Սաուդյան Արաբիայի օրենքներով, միայն մուսուլմաններն իրավունք ունեն հանրային կրոնական արարողություններ կազմակերպել: Ազգակցական կապ չունեցող կանանց և տղամարդկանց արգելվում է միասին փողոց դուրս գալ և երևալ հանրային վայրերում:










































