Thursday, 04 06 2026
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
12:20
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ
11:50
Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց. Ռուբիո
Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը
Արտահանման շուկաների դիվերսիկացում է սպասվում․ կառավարությունն ընդունեց որոշումը
Հայկական արտադրանքի դեմ միջոցառումները նորմալ գործընթաց են. Օվերչուկ
ԵՄ ում արդեն պատրաստ են ընդունել մեր մի շարք ապրանքներ, բայց ստանդարտի հարց է առաջանալու․ Միրզոյան
Հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
ՀՀ-ում արտադրված ցանկացած գյուղատնտեսական ապրանք արտահանվելու է՝ անկախ որևէ արհեստական խոչընդոտներից
11:10
Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել Մեխիկոյում
Մայիսին Հայաստան է այցելել 199,541 զբոսաշրջիկ
Այս պահին 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ․ ՔԿ
Արագածոտնի մարզում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի և մարզպետի հանդիպումը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հերթական բեռները կուղարկվեն Հայաստան
Ռուսահայերի «ուխտագնացությամբ» և պատժամիջոցներով Մոսկվան շարունակեց ՀՀ շրջափակումը
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Իրանի դեմ պատերազմը սահմանափակելու մասին բանաձև է ընդունել
Սպասվում է կարճատև անձրև
Անգամ ընտրության օրը պետք է սպասել ինտրիգների ռուսական կողմից. հունիսի 7-ից հետո էլ չեն հանդարտվի
09:20
Քուվեյթի օդանավակայանին իրանական հարվածի հետևանքով կա զոհ և տասնյակ վիրավոր
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հյուրընկալել է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին
Վաշինգտոնը խաղադրույք է կատարում Բաքվի վրա․ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր է կնքվել Ադրբեջանի հետ
08:50
Հայտնի են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական նոր հինգ անդամները
էկոնոմիկայի նախարարությունը հերքել է նախարարի աշխատասենյակում ջերմոցատերերի «բունտ»-ի վերաբերյալ հրապարակումը
08:30
ԱՄՆ զինված ուժերը հերքել են ամերիկյան ականակիրին հարվածելու մասին իրանական կողմի հայտարարությունը
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Պետդեպ
Ռուսաստանը կրկին միջուկային ապոկալիպսիսի սպառնալիք է հնչեցրել

Ալիկ Սարգսյանի հովանավորությա՞մբ է հանցագործն ազատ արձակվել

Ազատազրկման մեջ գտնվող Արման Միքայելյանի մոր` Գոհար Գալստյանի համոզմամբ, իր որդու դատապարտման պատմության ետևում մի շարք ազդեցիկ մարդիկ են թաքնված, որոնք իսկական մեղավորներին թաքցնելով, թրաֆիքինգի դեմ պայքարելու մասին ցուցանիշներ ներկայացնելու համար դատապարտել են անմեղին, իսկ մեղավորներին հնարավորություն տվել շարունակել իրենց ոճրագործությունը:

Իսկ պատմությունը հետևյալն է. 2010 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության Երևանի Կենտրոնականի բաժնում հայտարարություն է ստացվում ոմն Ինեսա Խաչատրյանից և Նարե Հարությունյանից այն մասին, որ իրենց ծանոթ Համլետ Դավթյանը համապատասխանաբար 7 տարի և 3 տարի առաջ իրենց մեծ գումարներ խոստանալով խաբեությամբ ներգրավել է մարմնավաճառության մեջ և ենթարկել սեռական շահագործման: Այս հաղորդումների հիման վրա 2010-ի նոյեմբերի 28-ին Համլետ Դավթյանը բերման է ենթարկվում ոստիկանության Կետրոնականի բաժին: Այդ պահին նրա հետ է լինում նաև Արման Միքայելյանը` Գոհար Գալստյանի որդին: Վերջինս համոզված է, որ Համլետ Դավթյանն այդ օրը միտումնավոր էր իր որդուն հրավիրել:

Ինչևէ, Համլետ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասով` այն բանի համար, որ նա սեռական շահագործման նպատակով հավաքագրել է աղջիկներ և նրանց պարտադրել պոռնկության: Իսկ Արման Միքայելյանին մեղադրում են Համլետին օժանդակելու մեջ: Ըստ Արման Միքայելյանի մոր՝ իր որդու` Համլետին օժանդակելու վերաբերյալ մեղադրանքը որևէ կետով հիմնավորված չէ:

Գործով ներգրավված են 3 տուժողներ, որոնցից 2-ը ներկայացել են դատարան, իսկ երրորդը` Հայաստանում չէ:

Սակայն հետաքրքիրն այն է, որ ըստ մեղադրանքի՝ հանցագործությունը գլխավորած անձը` Համլետ Դավթյանն, այժմ գտնվում է ազատության մեջ: Պատճառն այն է, որ նա ունի հիվանդություն, որը ներառված է կառավարության սահմանած` պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկում, իսկ Արման Միքայելյանը, որին մեղադրում են նրան օժանդակելու մեջ, պահվում է կալանքի տակ:

Ներկայումս գործը քննվում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

«Իմ միակ պահանջն այն է, որ տղաս մեղադրվի և պատասխան տա այն արարքի համար, որը քրեորեն կապացուցվի: Սակայն տեսնում եմ մեղադրողի և Ինեսայի վիճակը, որը մինչ օրս օժանդակող լինելով դեռ տուժող է համարվում: Իսկ մեղադրական եզրակացության ծավալը ոչ մի կերպ չի փոխվում: Ընդհակառակը` մեղադրողն է աղջիկներին հուշող հարցերով փորձում հիմնավորել մեղադրանքի ծավալը: Ուստի, ես այլ բանի չեմ սպասում»,- ասաց Գոհար Գալստյանը:

Արման Միքայելյանի մայրը համոզված է, որ այս ամբողջ գործը կազմակերպվել է դեռևս նախաքննական մարմնում: ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ըստ Գոհար Գալստյանի, Համլետ Դավթյանի հորեղբոր տղա Հրանտ Դավթյանի քավորն է, և նա է հովանավորել, որպեսզի Համլետ Դավթյանը ազատ արձակվի: «Այդ երեք օրը (երբ Համլետ Դավթյանը ձերբակալված է եղել) Դավթյան Հրանտը հեռու չի գնացել քննչական մարմինների դռներից, նա է այս պատմությունը փակել և թողել տղայիս վրա: Զաքյանի բնակարանը, որտեղ բնակվել են աղջիկները և վարել իրենց գործունեությունը, Հրանտ Դավթյանի բնակարանն է»,- ասաց Գոհար Գալստյանը:

Համլետ Դավթյանը դատական նիստերին ընդհանրապես չի ներկայանում` հիվանդության պատճառաբանությամբ: Սակայն Արման Միքայելյանի մոր խոսքով` նա հիմա այնպիսի վիճակում չէ, որ չկարողանա ներկայանալ դատական նիստերին:

Այս գործով հերթական դատական նիստը նշանակված է փետրվարի 3-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում