Միլանի «Ինտեր»-ը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձակալել է «Պորտու»-ի կոլումբիացի կիսապաշտպան Ֆրեդդի Գուարինի տրանսֆերը: Այդ մասին հաղորդում է Ա Սերիայի պաշտոնական կայքը:
«Ներաձուրիներ»-ը պորտուգալական ակումբին կվճարեն 1 մլն եվրո, սակայն պայմանագրում կա կետ, ըստ որի` 2012 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ինտեր»-ը Գուարինի տրանսֆերը 11 մլն եվրոյի դիմաց ձեռք բերելու նախապատվության իրավունք կունենա:
Նշենք, որ ավելի վաղ Գուարինը համաձայնել էր տեղափոխվել «Յուվենթուս»: Պորտուգալական ակումբն արդեն փոխարինող է գտել հարավամերիկացուն` թիմ վերադարձնելով իր նախկին ֆուտբոլիստ Լուչո Գոնսալեսին:








































