Ֆրանսիայի հարավ-արևելքում առատ ձյան և էլեկտրահաղորդակցման լարերի սառցակալման հետևանքով ավելի քան 30 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով տեղի էներգաընկերություններին:
Գործակալության տվյալներով՝ ձյունից առավելապես տուժել է Վար դեպարտամենտը, ինչպես նաև Կորսիկա կղզին, որտեղ մինչև 40 սմ ձյուն է տեղացել: Կղզում հիմնական ավտոճանապարհի վրա երթևեկությունը խաթարվել է: Կղզու գրեթե բոլոր դպրոցներում պարապմունքները դադարեցվել են:










































