Վրացական «Պիրվելի» գործակալության փոխանցմամբ՝ վրացական կողմը հայտնել է, թե ինչպիսի սպառազինություն է ցանկանում ստանալ ԱՄՆ-ից:
Պաշտպանության և անվտանգության հարցերով Վրաստանի խորհրդարանական կոմիտեի ղեկավար Գեորգի (Գիվի) Տարգամաձեն հայտարարել է, որ Վրաստանին առաջին հերթին անհրաժեշտ են հակաօդային և հակատանկային պաշտպանության համակարգեր:
Տարգամաձեն այդպես է մեկնաբանել Վաշինգտոնում տեղի ունեցած ԱՄՆ-ի ու Վրաստանի նախագահների միջև տեղի ունեցած բանակցությունները, որից հետո Օբաման հայտնել է Վրաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին:
Տարգամաձեն ընդգծել է, որ Վրաստանին ամերիկյան օգնության շրջանակը բավական ընդարձակ է, քանի որ խոսքը ոչ միայն սպառազինության, այլև ուսուցման և այլ բաների մասին է: Նա հավելել է, որ ներկայումս տվյալ հարցով ԱՄՆ-ում զբաղվում է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գիգա Բոկերիան, ապա այնտեղ կմեկնի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան:
Նշվում է, որ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո ԱՄՆ-ը ժամանակավորապես սառեցրել էր Վրաստանին ռազմական մատակարարումները: