MTV-ի տեղեկացմամբ, Լեդի Գագայի «The Fame Monster» ալբոմը դարձել է 2010թ. ամենաշատ վաճառված ձայնապնակը:
Մեկ տարվա ընթացքում վաճառվել է 5,8 մլն օրինակ: Նշենք, որ «The Fame Monster» ալբոմը թողարկվել է և վաճառքի հանվել 2009թ. վերջին: «Ալբոմը դարձել է տարվա ամենաշատ վաճառված ձայնապնակը: Ես լարված սպասում եմ, թե ինչ է լինելու հետո: Հավատացե՛ք և շա՛տ աշխատեք, և ձեր երազանքներն իրականություն կդառնան»,- այս առիթով գրել էր Լեդի Գագան Twitter-ի իր բլոգում:
Երկրորդ տեղն է գրավել Էմինեմն իր «Recovery» ալբոմով: Այն վաճառքի է հանվել հունիսին: Կես տարվա ընթացքում ամբողջ աշխարհում վաճառվել է 5,7մլն օրինակ:
Երրորդ տեղն է գրավել 16-ամյա փոփ երգիչ Ջասթին Բիբերը. նրա երկու` «My World» և «My World 2.0» ալբոմների վաճառքի ծավալը իրար հետ միասին կազմել է 5,6 մլն օրինակ: