Ֆրանսիական «ՊՍԺ»-ն ձեռք բերեց Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Տիագո Մոտտայի տրանսֆերը: Փարիզյան ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 29-ամյա ֆուտբոլիստը որպես «ՊՍԺ»-ի խաղացող պաշտոնապես կներկայացվի այսօր:
Մոտտան «Ինտեր» տեղափոխվեց 2009 թվականին` «Ջենոա»-ից: Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանն անցկացրել է 10 խաղ` խփելով 3 գնդակ և կատարելով 1 գոլային փոխանցում:
Ֆրանսիայի առաջնությունում «ՊՍԺ»-ն առայժմ հաջող է հանդես գալիս` 21 տուրերից հետո գլխավորելով մրցաշարային աղյուսակը և երկրորդ տեղում գտնվող «Մոնպելյե»-ին գերազանցելով 3 միավորով:






































