Մեքսիկացի գեներալ Խեսուս Մորենոյին մեղադրել են քաղաքացիների սպանության, ինչպես նաև թմրանյութերի վաճառքի գործում մասնակցություն ունենալու մեջ: Ինչպես հայտնում է France-Presse գործակալությունը, այդ մասին Reforma daily թերթին տված հարցազրույցի ժամանակ պատմել է մեքսիկացի մեկ այլ բարձրաստիճան զինվորական` գեներալ Խեսուս Գաբրիել Լոպեսը:
Մորենոյի հետ միասին դատարանի առջև է կանգնելու նրա 30 ենթականեր, այդ թվում՝ նաև մեկ մայոր: Նրանք բոլորը ձերբակալվել էին 2011 թվականի սեպտեմբերին:
Հետաքննության տվյալներով՝ հանցագործությունները կատարվել են 2008-2009 թվականներին Չիուաուա նահանգում: Ենթադրվում է, որ Մորենոն հրաման էր տվել սպանել առնվազն յոթ մարդու: Գեներալին մեղադրում են նաև թմրանյութերի վաճառքով զբաղվող անձանցից կաշառք վերցնելու և նրանց հետ համագործակցելու մեջ: Եթե Մորենոյին մեղավոր են ճանաչեն, նրան սպառնում է մինչև 60 տարվա ազատազրկում:










































