Նոր առցանց խնդրագիրը պահանջում է, որ Apple ընկերությունը սկսի «մաքուր» աշխատել և ստեղծի առաջին «բարոյական» iPhone-ը:
CNET.com-ը հաղորդում է, որ SumOfUs խումբը կազմել է խնդրագիրը` պահանջելով, որ ընկերությունը հեռախոսները պատրաստի «էթիկական պայմաններում»: Այս խնդրագրի պատճառը Foxconn արտադրական ընկերությունում պատահած ինքնասպանության դեպքն էր, որտեղ աշխատակիցը չէր դիմացել աշխատանքային չափազանց ծանր պայմաններին:
Խնդրագիրը 24 ժամվա ընթացքում 35000 հոգի է ստորագրել: Խնդրագրի հիմնական նպատակն է այնպես անել, որ Apple-ը մինչև հաջորդ սմարթֆոնի թողարկելը ստուգի, թե ինչ պայմաններում են աշխատում աշխատակիցները: