Mozilla Foundation ոչ առևտրային կազմակերպությունը թողարկել է Firefox 10 բրաուզերի հաստատուն տարբերակը, որը կարելի է ներբեռնել Mozilla-ի կայքից:
Ի տարբերություն նախկին տարբերակների՝ Firefox 10–ն ունի մի քանի առանձնահատկություններ: Մասնավորապես, նոր տարբերակում կիրառվում է «ընդլայնված» որոնման նոր մոտեցում: Այժմ բրաուզերն ավտոմատ կերպով համատեղելի կհամարի բոլոր «ընդլայնումները», ինչը հնարավորություն կտա աշխատել Firefox 4–ի և ավելի ուշ թողարկված տարբերակների հետ:
Նորարարության մեծ մասը բաժին է ընկնում վերամշակողներին:
Firefox 10 բրաուզերի հետ զուգահեռ՝ Mozilla-ն կթողարկի կազմակերպությունների համար նախատեսված բրաուզեր, որը կստանա ESR (Extended Support Release) անվանումը: ESR-ի խնդիրը կլինի ադմինիստրատորներին ազատել բրաուզերը թարմացնելու պարտականությունից:









































