Արաբական Միացյալ Էմիրություններում 15-ամյա տղան դատապարտվել է երեք տարվա ազատազրկման՝ երկու քույրերի համբուրելու պատճառով:
Daily Mail-ը գրում է, որ 13-ամյա երկու քույրերի հայրը ոստիկանություն է կանչել, երբ հայտնաբերել է դեռահասին իրենց տանը: Սեռական ոտնձգության մեղադրանքի հետ միասին, տղան նաև մեղադրվում է անօրինաբար տուն մտնելու մեջ, բայց մեղադրանքը նրա վրայից հանվել է, երբ նա ասել է, որ աղջիկներն իրենք են թույլ տվել, որ մտնի տուն:
Կիրակի օրը տեղի ունեցած դատալսման ժամանակ երկու աղջիկները միայն լռել են և ոչ մի մեկնաբանություն չեն արել: Իսկ տղան ասել է, որ սա առաջին անգամը չէ, որ քույրերն իրեն կանչում են իրենց տուն… համբուրվելու։
Հնարավոր է՝ տղան ավելի շուտ ազատ արձակվի բանտից, եթե աչքի ընկնի իր կարգապահությամբ:











































