«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում երեկոյան ժամերին գովազդի մեկ րոպեն արժե 30 հազար դրամ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունից:
Նշենք, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 10 օր հետո հեռուստաընկերությունները հրապարակում են իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը, որը չի կարող գերազանցել մինչև ընտրությունների նշանակումը վերջին վեց ամսվա համար առևտրային գովազդի միջին գինը և մինչև նախընտրական քարոզչության ավարտը չի կարող փոփոխվել:










































