Apple ընկերությունը վերջերս մեծ վրդովմունք էր առաջացրել Չինաստանում այն բանից հետո, երբ Apple արտադրող ամենամեծ Foxconn ընկերությունում աշխատակիցն ինքնասպանություն էր գործել՝ աշխատանքային չափազանց ծանր պայմանների պատճառով: Բացի դա, շատերը բողոքում են, թե ինչու ընկերությունն իր արտադրանքը չի ստեղծում հենց ԱՄՆ-ում:
Forbes-ը գրում է, որ իրականում iPhone-ների մեծ մասն արդեն իսկ ստեղծվում է ԱՄՆ-ում: Ամերիկացի երեք պրոֆեսորների կազմած զեկույցից պարզ է դառնում, որ Apple-ի արտադրանքը,այդ թվում՝ անհրաժեշտ մասերն արտադրվում են Չինաստանում, բայց հիմնական եկամուտը գնում է ԱՄՆ–ի տնտեսությանը, քանի որ ընկերությունը շարունակում է արտադրանքի ձևավորումը, ծրագրային մշակումը, ապրանքների կառավարումը և մարկետինգը, ինչպես նաև այլ բարձր աշխատավարձ պահանջող գործառույթներն իրականացնել ԱՄՆ-ում, այլ ոչ թե Չինաստանում:
Չինաստանը հիմնականում ծրագրավորման համակարգի դեր է կատարում:









































