Քաբուլի որոշ աղբյուրներ տեղեկացնում են, որ Սաուդյան Արաբիան ցանկանում է հյուրընկալել Աֆղանստանի կառավարության և «Թալիբան» շարժման ներկայացուցիչներին՝ բանակցելու համար։ Հիշեցնենք, որ իսլամիստական խումբը որևէ զիջումների գնալ չի պատրաստվում և անգամ հայտնել էր, որ պատրաստվում է կապ պաշտպանել «Ալ-Կաիդա»–ի հետ:
Ըստ Reuters-ի՝ աֆղան պաշտոնյան երկուշաբթի օրն ասել էր, որ բանակցությունները տեղի կունենան Սաուդյան Արաբիայում՝ այս տարի, բայց այսօր Էլ–Ռիյադում աֆղան դեսպանը ասել է, որ երկրին ուղղված որևէ պաշտոնական հայց չի եղել:
Դեսպանն ասել է, որ թագավորությունը միշտ էլ իր դերն է ունեցել և վերջին տարիներին ներգրավված է եղել այս հարցում: Նա հայտնել է, որ Աֆղանստանի նախագահը խնդրանք է ներկայացրել Սաուդյան Արաբիային՝ բանակցություններն այնտեղ անցկացնելու համար, բայց դեռևս ոչ մի նոր բան չկա:











































