Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանի առևտրային պալատի ղեկավար Յահյա Ալ-Իսհագն այսօր տվյալներ է ներկայացրել Իրանի արժութային ու ոսկու պաշարների մասին՝ ընդգծելով, որ Իրանը դրանց պակաս չի զգում:
Նրա խոսքերով՝ Իրանի ոսկու պաշարները կազմում են 907 տոննա, ինչը գնահատվում է 17.5 միլիարդ դոլար (1 ունցիան 600 դոլար հաշվարկով): Իսկ Իրանի արժութային պաշարները կազմում են 120 միլիարդ դոլար:
Ելնելով այս տվյալներից՝ Իսհագը հայտարարել է, որ իրանցիներն անհանգստանալու որևէ պատճառ չունեն:










































