Thursday, 11 06 2026
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
18:44
Հայէկոնոմբանկը գործարկում է անքարտ կանխիկացում ծառայությունը
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:35
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Սիրիայում ազատ են արձակել «Ալ-Քաիդայի» բարձրաստիճան անդամին

Սիրիայի իշխանություններն ազատ են արձակել «Ալ-Քաիդայի» բարձրաստիճան անդամ Մուստաֆա Սետմարիամին (հայտնի է նաև Աբու Մուսաբ Ալ-Սուրի անունով): Այս մասին հայտնում է El Pais-ը` վկայակոչելով սեփական աղբյուրներին և Սիրիայի ընդդիմության ինտերնետ-ֆորումներին: Ահաբեկիչը բանտից ազատվել էր 2011 թվականի դեկտեմբերի վերջին:

Վերլուծաբանների կարծիքով՝ Սետմարիամին ազատ արձակելը Սիրիայի իշխանությունների կողմից խորհրդանշական ժեստ էր, որի նպատակն էր ցույց տալ, որ իրենք մտադիր չեն շարունակել ԱՄՆ-ի հետ համագործակցությունը ահաբեկչությա դեմ պայքարում: Այս քայլը ԱՄՆ-ի՝ Սիրիայի նկատմամբ կիրառված պատժամիջոցների պատասխանն էր:

Մուստաֆա Սետմարիամը, որը ծնվել էր Սիրիայում, սակայն ուներ Իսպանիայի քաղաքացիություն, համարվում է «Ալ-Քաիդայի» չորրորդ մարդը: Նա ձերբակալվեր է 2005 թվականին Պակիստանում և հանձնվել Սիրիային, որտեղ գտնվում էր հետախուզման մեջ` Սիրիայի Համա քաղաքում 1982 թվականի ըմբոստությանը մասնակցության համար:

Սետմարիամին փնտրում են նաև Իսպանիայի իշխանությունները: Նրան մեղավոր են համարում երկրում մի շարք ահաբեկչական գործողությունների, մասնավորապես՝ 1985 թվականին «Էլ-Դեսկանսո» ռեստորանում տեղի ունեցած պայթյունի, որին զոհ դարձավ 18 մարդ, մասնակից լինելու համար: Բացի այդ, Սետմարիամը որպես վկա է անցնում 2004 թվականի մարտի 11-ին Մադրիդում տեղի ունեցած պայթյունի գործով:

2011 թվականին «Ալ-Քաիդայի» առաջնորդ Այման Ալ-Զավահիրին պահանջել էր ազատ արձակել խմբավորման մի շարք ներկայացուցիչների, այդ թվում՝ նաև Սետմարիամին: Դրա փոխարեն Ալ-Զավահիրին առաջարկել էր բաց թողնել ԱՄՆ քաղաքացի Ուորեն Վայնստայնին, որին «Ալ-Քաիդան» փախցրել էր Պակիստանում: Հայտնի չէ՝ Սետմարիամի ազատարձակումը կապվա՞ծ է այս պահանջի հետ, թե՞ ոչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում