Ադրբեջանական Vesti.az-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պատրաստվում է Սիրիայից բնակչության հնարավոր միգրացիային:
Դավութօղլուն հավելել է, որ Սիրիայից Թուրքիա են գաղթել մոտ 19,000 սիրիացիներ: Դավութօղլուն նաև հերքել է սիրիական ընդդիմադիր խմբերին զենք մատակարարելու նախաձեռնությունը:
Հիշեցնենք, որ սիրիական կողմը վերջին շրջանում շարունակ հայտարարում է, թե կասեցրել է Թուրքիայից զինված խմբավորման ներխուժման փորձերը:








































