Սաուդցի ցանցահեն Սալման Ալ-Անրին երկուշաբթի կոտրել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի և որոշ սիրիացի նախարարների անձնական էլեկտրոնային հասցեները: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը՝ վկայակոչելով Al-Arabiya հեռուստաալիքը:
Ըստ այդ տեղեկության՝ ցանցահենը սպառնացել է Ասադին ցանցում հրապարակել նրա ամբողջ անձնական նամակագրությունը, որում «սկանադալային փաստեր» կան, եթե նախագահը չկատարի իր պահանջները: Թե ինչ պահանջների մասին է խոսքը՝ հեռուստաալիքը չի հայտնում:
Սիրիայում արդեն ավելի քան 10 ամիս շարունակվում են իշխանությունների և ընդդիմության միջև բախումները, որոնց ժամանակ, ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն, զոհվել է ավելի քան 5000 մարդ: