Մայրաքաղաքի բանուկ փողոցներում, մասնավորապես Աբովյան-Թումանյան, Տերյան-Հյուսիսային պողոտա խաչմերուկների հատվածում հայտնվել են նոր էլեկտրոնային գովազդային վահանակներ:
Այսինքն` այն տեղերը, որոնք նախկինում հատկացված են եղել երկար տարիներ գովազդային գործունեությամբ զբաղվող այլ ընկերությունների` վահանակներ տեղադրելու համար (որոնց գովազդային վահանակները հապշտապ ապամոնտաժվեցին գիշերով ու առանց իրավական հիմքերի), այժմ սկսում են զբաղեցնել էլեկտրոնային գովազդով զբաղվող մեկի ընկերության վահանակները:
Նոր BBmedia ընկերությունը, մեզ հասած տեղեկություններով, պատկանում է Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի փեսային: Հիշեցնենք, որ Կ. Կարապետյանի վերջին որոշումներից մեկով մայրաքաղաքի կենտրոնական հատվածներից դուրս մղվեցին գովազդով զբաղվող ընկերությունները:









































