The Washington Post-ը տեղեկացնում է, որ դաշնային պաշտոնյաները ավարտել են Megaupload-ի տվյալների վերանայումը. նրանք ցանկանում էին դրանք վերանայել մինչ կայքի վերջնական փակումը:
Օգտատերերը, ովքեր կայքում ունեին օրինական նյութեր, օրինակ՝ նկարներ, տեսագրություններ և այլն, այս շաբաթ, հնարավոր է, նկատեն, որ դրանք այլևս գոյություն չունեն:
Դաշնային պաշտոնյաները նամակ են հղել կայքի դատապաշտպանին` նրան տեղեկացնելով, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը ավարտել է Megaupload-ի սերվերների ստուգումը, և կառավարությունը այլևս չի ղեկավարում տեղեկատվությունը: ԱՄՆ պաշտոնյաները ստեղծել են սերվերների տվյալների մի մասի կրկնօրինակները, բայց դրանք դեռևս կայքից չեն հանել: ԱՄՆ դատախազ Նեիլ Մաքբրայդը նամակում գրել էր, որ, հավանաբար, ընկերությունները դրանք կայքից կհեռացնեն փետրվարի 2-ից սկսած:









































