Մերի Թայլեր Մուրը պետք է որ ավելի ոգևորված լիներ Screen Actors Guild–ի ժամանակ ստացած մրցանակով, սակայն 75-ամյա դերասանուհին առավել ոգևորված էր Ջորջ Քլունիին հանդիպելու հավանականությամբ:
Նա People-ին հայտնել է, որ առաջին անգամ Ջորջ Քլունիին հանդիպել է երկու տարի առաջ՝ փոքրիկ վերելակում: Քլունին գրկել է նրան և ասել. «Ես քեզ սիրում եմ»: Դերասանուհին ասել է, որ պատրաստվում է անպայման խոսել Քլունիի հետ:
Մրցանակաբաշխությունից հետո դերասանուհին նաև հայտնել է, թե որքան հաճելի է իմանալ, որ դու ես հաղթելու, նստել ու չկարողանալ թաքցնել ժպիտդ` վստահ լինելով, որ հենց քո անունն է հնչելու: Մուրն արժանացել է «Կյանքի նվաճում» մրցանակին: