Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի 27 երկրներ քննարկում են «Ֆինանսական դաշնագիր» անունով համաձայնագրի հետ կապված հարցերը:
Ինչպես գրում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, ենթադրվում է, որ գագաթնաժողովում կքննարկվի նաև արտակարգ հիմնադրամի ստեղծման հարցը: Այս հիմնադրամը կօգնի այն պետություններին, որոնք կհայտնվեն պարտքային ճգնաժամի մեջ:
Կքննարկվեն նաև Եվրոպայում զբաղվածության թիվը մեծացնելու ու ֆինանսական կայունություն ստեղծելու մասին ծրագրերը:
Հիշեցնենք, որ գագաթնաժողովից առաջ կրկին հակասություններ էին առաջացել Հունաստանին օգնություն ցույց տալու հարցում: Իսկ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը քննադատել էր նոր դաշնագիրը՝ նշելով որ եվրոգոտու մեջ մտնող երկրների ֆինանսական որոշումները պետք է վերահսկվեն:






































