Եթե Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող կուսակցությունները որոշեին առաջիկա խորհրդարանական ընտրություններին առանձին-առանձին մասնակցել, ապա կփոշիացնեին իրենց ձայները: «Առաջին լրատվական»-ի հետ զույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
«Դաշինքով հանդես գալը, բնականաբար, նրանց համար ավելի շահեկան է: Միաժամանակ, սպասելի էր, որ այդ 18 կուսակցություները նման որոշում կկայացնեին»,- ասաց նա:
Ըստ Բոզոյանի առ այսօր ՀԱԿ-ը համարվում է տիտղոսային ընդդիմություն և ամենայն հավանականությամբ կհաղթահարի խոչընդոտները:
Նշենք, որ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ՀԱԿ անդամ կուսակցությունները առաջիկա խորհրդարանական ընտրություններին որոշել են մասնակցել դաշինքով:










































