Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Վովա Գասպարյան-Կարեն Բաբայան (Շերիֆ) դիմակայությունը շարունակվում է

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, այն բանից հետո, երբ անցած տարվա վերջին Կարեն Բաբայանը, որն առավել հայտնի է Շերիֆ մականունով, նշանակվեց «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության ծառայության պետ, այս կառույցը հայտնվել է ոստիկանության հատուկ ուշադրության կենտրոնում:

Կարեն Բաբայանը ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի նախկին կադրերից է և երկար տարիներ աշխատել է վերջինիս ենթակայությամբ` ռազմական ոստիկանությունում: Հետագայում Կարեն Բաբայանը ռազմական ոստիկանությունից դուրս եկավ, իսկ որոշ ժամանակ անց հայտնվեց ոստիկանության համակարգում: Մինչև Վովա Գասպարյանի ՀՀ ոստիկանապետ նշանակվելը Կարեն Բաբայանը զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության «Զվարթնոցի» գծային բաժնի պետի պաշտոնը:

Վովա Գասպարյանի ոստիկանապետ նշանակվելուց անմիջապես հետո Բաբայանը սեփական դիմումի համաձայն ոստիկանության համակարգից դուրս եկավ: Դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Կարեն Բաբայանը նշանակվել է «Զվարթնոցի» անվտանգության ծառայության պետ:

Պարզվում է, որ Շերիֆի նոր պաշտոնում նշանակումից մեկ ամիս էլ չանցած ոստիկանությունը «Զվարթնոցի» միանգամից երկու աշխատակցի դեմ քրեական գործ է հարուցել: Մասնավորապես, օրերս հայտնի դարձավ, որ հունվարի 20-ին ոստիկանության աշխատակիցները կաշառք վերցնելու պահին ձերբակալել են «Զվարթնոց» օդանավակայանի երկու աշխատակիցների:

Կաշառք վերցնելու մեջ մեղադրվողներից մեկը «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկման ծառայության վերահսկիչ Տիգրան Գասպարյանն ուղևորներից մեկից 15 հազար դրամ է պահանջել` թույլատրվածից ավել ուղեբեռը չգրանցելու համար: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասրակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ըստ ոստիկանության՝ Ռուսաստան մեկնող զույգին առաջարկվել է 53 կգ ուղեբեռը թույլատրելի 41 կգ գրանցելու դիմաց վճարել 15 հազար դրամ` նախատեսված օրինական 30 հազար դրամ վճարի փոխարեն: Գործարքը, սակայն, չի կայացել, քանի որ գրանցում կատարելուց հետո ոստիկանները գրանցում կատարող աշխատակցին՝ Տիգրան Գասպարյանին և ՌԴ մեկնել պատրաստվող ուղևորներին հրավիրել են ոստիկանության գծային բաժին, և եղելությունն ամբողջությամբ բացահայտվել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում