Friday, 05 06 2026
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է
Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում
14:40
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
14:30
Բրիտանիան և Ֆրանսիան կգլխավորեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաքելությունը

Չիլիում բացվել է «Հայաստան» անվանումը կրող հրապարակ

Հունվարի 29-ին, Չիլիի տարածքում գտնվող, ամերիկյան մայրցամաքի ամենահարավային կետը համարվող Պուերտո Վիլյամս բնակավայրում, որի բնակչությունն ընդամենը 2500 մարդ է կազմում, մեծ հանդիսավորությամբ բացվել է «Հայաստան» անվանումը կրող հրապարակ և զետեղվել Հայաստանից բերված խաչքար: Պուերտո Վիլյամսին հայկական խաչքար նվիրելու գաղափարը պատկանում է հանրաճանաչ արգենտինահայ գործարար, «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանին:

Միջոցառմանը մասնակցել են այդ նպատակով Պուերտո Վիլյամս ժամանած Էդուարդո Էռնեկյանը, Արգենտինայում և համատեղության կարգով Չիլիում Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն ու Չիլիում ՀՀ պատվավոր հյուպատոս Էդուարդո Ռոդրիգես Գուառաչին: Չիլիական կողմից հանդիսությանը մասնակցել են Չիլիական Անտարկտիկա նահանգի նահանգապետի պաշտոնակատար Ֆաբիոլա Տորրես Պերալտան, Պուերտո Վիլյամսում տեղակայված Չիլիի ռազմածովային բազայի հրամանատարի տեղակալ փոխծովակալ Ումբերտո Ռամիրես Նավառոն, նահանգային խորհրդարանի անդամներ, տեղական մամուլի ներկայացուցիչներ:

Ելույթներով հանդես են եկել գործարար Էդուարդո Էռնեկյանը, ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը և փոխծովակալ Ումբերտո Ռամիրես Նավառոն:

Այնուհետև Էդուարդո Էռնեկյանը, դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն ու պատվավոր հյուպատոս Էդուարդո Ռոդրիգես Գուառաչին` փոխծովակալ Ումբերտո Ռամիրես Նավառոյի ուղեկցությամբ, այցելել են Պուերտո Վիլյամսից 75 մղոն հեռավորությամբ գտնվող, Հրո երկիր արշիպելագի ամենահարավային կղզի` Հորն հրվանդանը, ուր միանում են Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների ջրերը:

Հիշեցնենք, որ 2011թ. փետրվարին` շուրջերկրյա նավարկության ընթացքում, Հորն հրվանդան էր այցելել «Արմենիա» առագաստանավը: Առագաստանավի անձնակազմը հրվանդանի վրա գտնվող մատուռին հայկական խաչ էր նվիրել: Էդուարդո Էռնեկյանը, ՀՀ դեսպանն ու պատվավոր հյուպատոսը խաչի կողքին զետեղեցին մի հուշատախտակ, որի վրա 5 լեզուներով` հայերեն, իսպաներեն, անգլերեն, ռուսերեն ու եբրայերեն գրված է. «Մեր մոլորակի անմեղ զոհերի պայծառ հիշատակին է նվիրված այս հայկական խաչը: Այն Հորն հրվանդան հասցրեց «Արմենիա» առագաստանավի անձնակազմը 2011թ. հունվարի 8-ին»:

Նշենք, որ տարեկան Հորն հրվանդան են այցելում մոտ 5 հազար զբոսաշրջիկներ, որոնց հետաքրքրության հիմնական վայրերն են հրվանդանի վրա գտնվող փարոսը, մատուռը և ալբատրոսի արձանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում