Saturday, 27 06 2026
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները

«Լիովին տրամաբանական է ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում Թուրքիայի ընդգրկումը». Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի Միլլի մեջլիսի (խորհրդարան) փոխխոսնակ Բահար Մուրադովան այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահն իր դիրքորոշումը «հայտնել է» Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունմանը.

«Ադրբեջանի խորհրդարանն ու կառավարությունը բոլոր ջանքերը գործադրել են այդ օրինագծի ընդունումը կանխելու համար: Ադրբեջանի ԱԳՆ-ն և Միլլի Մեջլիսը հանդես են եկել այդ կապակցությամբ հայտարարություններով, Բաքվում Ֆրանսիայի դեսպանին բողոքի նոտա է ներկայացվել, խորհրդարանի պատգամավորներից յուրաքանչյուրը դիմել է ֆրանսիացի պատգամավորներին: Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցել է, որ նա Թուրքիայի կողքին է և աջակցում է նրան:

Սակայն մյուս կողմից էլ պետք է բոլոր ջանքերն ուղղել Ֆրանսիայի հետ լավ հարաբերությունների պահպանմանը: Պետք չէ մի խումբ ֆրանսիացի պատգամավորների պատճառով փչացնել դրանք: Եթե ուշադիր եք եղել, ապա Թուրքիան ինքն էլ է սպասողական դիրքորոշում որդեգրել Ֆրանսիայի հետ հանդեպ և գործում է քայլ առ քայլ:

Ինչ վերաբերում է Անկարայի այն հայտարարությանը, թե անհրաժեշտ է Ֆրանսիային բացառել ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմից և նրա փոխարեն դրանում ընդգրկել Թուրքիային, ապա դա լրիվ տրամաբանական է: Թուրքիան իրավունք ունի այդ հարցում իր դիրքորոշումն ունենալու: Սակայն այդ խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կանոնադրության շրջանակներում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական լրատվամիջոցներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մեղադրել էին Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշման վերաբերյալ լռություն պահպանելու մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում