Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը կարծում է, որ Վրաստանի միջոցով շարունակվում է չեչենական գրոհայինների ֆինանսավորումը: Այս մասին հաղոդում է Interfax-ը: «Բարոյական եւ ֆինանսական աջակցության լուրջ աղբյուրներ հիմա գրոհայինները քիչ ունեն: Առաջ նրանք ֆինանսական աջակցություն եւ զենք ստանում էին Վրաստանի տարածքով: Վրաստանից Չեչնիա տեղափոխվում էին նաեւ գրոհայինների մեծ խմբեր: Հիմա կարելի է ասել, որ միակ աղբյուրը, որտեղից նրանց օգնում են, որտեղ նրանք նախապատրաստվում են, Վրաստանն է», հայտարարել է Քադիրովը` Գրոզնիում հանդիպելով լրագրողների հետ:
«Կա ինֆորմացիա, որ այնտեղ հիմա էլ երիտասարդներ են հավաքագրում եւ Վրաստանի տարածքով տեղափոխում Չեչնիա: Կան այժմ ստահակներ, որոնք բնակվում են Վրաստանում, Անգլիայում` Զակաեւի եւ Ուդուգովի նման: Այնտեղ նրանց աջակցում են, այդ ահաբեկիչնեչին չեն հանձնում մեզ, որպեսզի նրանց այստեղի օրենքով դատեն»,- նշել է նա: