Sunday, 14 06 2026
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան

«ԱրմենՏելը» HR ոլորտի մասնագետներին է հաղորդել մարդկային ռեսուրսների կառավարման իր փորձը

Հունվարի 27-ին «ԱրմենՏել» ընկերության Beeline համալսարանում անցկացվել է կադրերի կառավարման մասնագետների փորձի փոխանակման կլոր սեղան, որը կազմակերպվել էր «ԱրմենՏել» ՓԲԸ մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման տնօրինության և Հայաստանի HR-մասնագետների ասոցիացիայի կողմից:

Կլոր սեղանի աշխատանքներին մասնակցել են հայաստանյան շուրջ 20 խոշոր ընկերությունների, փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներ:

«ԱրմենՏել» ընկերության HR-մասնագետները գործընկերներին ներկայացրել են լավագույն փորձը, ինչպես նաև «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբում կիրառվող կադրերի համալրման, մասնագիտական զարգացման, աշխատակազմի խրախուսման և գնահատման տեխնոլոգիաները:

«Հանդիսանալով Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկը, «ԱրմենՏել» ընկերությունը ողջունում է այնպիսի միջոցառումներ, որոնց շրջանակում տարբեր ընկերությունների մասնագետները փոխանակում են աշխատակազմի հետ աշխատանքի փորձը: Նման նախաձեռնությունները նպաստում են Հայաստանի HR-մասնագետների համախմբմանը` կադրային կառավարման ոլորտում արդի խնդիրները քննարկելու և լուծելու նպատակով:

Դրանք վկայում են, որ Հայաստանում գործարար միջավայրն իր զարգացման առումով թևակոխել է որակապես նոր փուլ»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Լիանա Խաչատրյանը:

«Մենք շնորհակալ ենք «ԱրմենՏել» ընկերությանը միջոցառումը կազմակերպելու, բաց քննարկումների և համագործակցելու համար: «ԱրմենՏել»-ը երկրի առանցքային գործատուներից է. այդ պատճառով մեզ համար հատկապես արժեքավոր է, որ ընկերության HR-ղեկավարությունն իր լուման է ներդնում մեր ասոցիացիայի ձևավորման և կայացման գործում: Մեր ընդհանուր նպատակն է Հայաստանում HR ոլորտի զարգացումը»,- ասել է HR ասոցիացիայի խորհրդի նախագահ Արփի Կարապետյանը:

Մարդկային ռեսուրսների կառավարման հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2010թ. մայիսին:

«ԱրմենՏել» ընկերությունը ասոցիացիայի անդամ է 2011թ. սկզբից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում