Իրանական İRİNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ փետրվարին Իրանում տեղի է ունենալու զորահանդես՝ նվիրված իսլամական հեղափոխության 33-րդ տարեդարձին:
Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին հայտարարել է, որ այդ զորահանդեսի ժամանակ ցուցադրվելու են հայրենական արտադրության թևավոր հրթիռներ: Վահիդին հավելել է, որ զորահանդեսի ժամանակ ներկայացվելու են նաև այլ հրթիռային համակարգեր, Իրանի տիեզերական ծրագրի նվաճումները, էլեկտրոնային սարքավորումներ, ինչպես նաև ծովային պարեկության ինքնաթիռներ:
Ըստ Վահիդիի՝ զորահանդեսի ժամանակ ցուցադրվելիք ռազմական տեխնիկայի մի շարք զինատեսակներ շուտով կհամալրեն Իրանի զինված ուժերը:
Այս տարի իսլամական հեղափոխության տարեդարձին նվիրված տոնակատարություններն անցկացվելու են փետրվարի 1-11-ըվ: