Երեկ՝ ժամը 22.00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Երևանի Վ. Համբարձումյան փողոցի թիվ 10 շենքի 2-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
«Առաջին լրատվական»-ն ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ վերջիններս բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերել 1957թ. ծնված Համազասպ Պետրոսյանի դին:






































