Կիրակի օրը Կանադայի դատարանը մեղավոր է ճանաչել աֆղանցիների ընտանիքի երեք անդամների, ովքեր մեղադրվում էին երեք անչափահաս աղջիկների և մի կնոջ սպանության մեջ:
Դատավորը սպանությունները որակել է, որպես «սառնարյուն ամոթալի սպանություններ», որոնք արվել «պատիվը պաշտպանելու համար»: Այս դեպքը մեծ վրդովմունք ու սարսափ էր առաջացրել կանադացիների շրջանում:
The Washington Post-ը գրում է, որ մեղադրյալները սպանել են երեք անչափահաս աղջիկներին, քանի որ նրանք պատվազրկել էին ընտանիքը` չենթարկվելով հագուստ կրելու, համացանցից օգտվելու, հասարակության հետ շփվելու ընտանեկան օրենքներին:
Դատարանից 15 ժամ է պահանջվել 58-ամյա Մուհամեդ Շաֆիային, նրա կնոջը՝ Թուբա Յահյաիյին, և նրանց որդուն` 21-ամյա Համեդին, մեղավոր ճանաչելու մեջ համար։ Նրանք երեքն էլ դատապարտվել են 25 տարվա ազատազրկման: