Վենեսուելական այն բանկերը, որոնք հրաժարվում են ֆինանսավորել երկրի կառավարության աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական նախագծերը, կարող են ազգայնացվել: Այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Վենեսուելայի մի շարք խոշոր բանկեր ի վիճակի չեն կատարել այդ օրենքը, որը ֆինանսական կազմակերպություններից պահանջում է աջակցել երկրի զարգացմանն ուղղված ծրագրերին:
Օրենքի համաձայն՝ բանկի վարկավորման ընդհանուր ծավալի առնվազն 10 տոկոսը պետք է ուղղվի նման նախագծերի ֆինանսավորմանը:
«Եթե դուք չեք կարող դա անել, ապա տվեք ինձ բանկերը»,- ասել է Չավեսը:









































