Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի և ԱՄՆ նախագահներ Միխեիլ Սաակաշվիլիի ու Բարաք Օբամայի այսօրվա հանդիպման ժամանակ բանակցությունների գլխավոր քննարկման առարկան լինելու է Իրանի դեմ հնարավոր պատերազմին Վրաստանի մասնակցության հարցը:
Թերթը գրում է, որ Սաակաշվիլին կարծես թե պատրաստ է Թեհրանի հետ հակամարտության էսկալացիայի դեպքում ԱՄՆ-ի տրամադրության տակ դնել Վրաստանի տարածքը՝ իր այդ քայլը պատճառաբանելով ռուսական ռազմական սպառնալիքից ապահովագրվելով:
Մինչդեռ վրացական ընդդիմությունը վստահեցնում է, որ Սպիտակ տանը կայանալիք այդ հանդիպման հիմնական քննարկման առարկան հանդիսանալու են Վրաստանում կայանալիք առաջիկա խորհրդարանական (2012) և նախագահական (2013) ընտրությունները: