TRT Haber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, որի ժամանակ շնորհակալություն է հայտնել նրան Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ նրա արձագանքի համար:
Բացի այդ, հեռախոսազրույցի ժամանակ Դավութօղլուն և Քլինթոնը քննարկել են մերձավորարևելյան զարգացումները: Նրանք պայմանավորվել են հանդիպել փետրվարի սկզբին Մյունխենում կայանալիք կոնֆերանսի ժամանակ:
Քննարկվել է նաև Դավութօղլուի առաջիկա ամերիկյան աշխատանքային այցը, որը կայանալու է փետրվարին:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Քլինթոնը Ֆրանսիայի Սենատի որոշման վերաբերյալ հայտարարել էր, որ իրենք երբեք չեն ընթանա այդ ճանապարհով, որում միտք արտահայտելը համարվում է հանցագործություն: