Անգլիայի Պրեմիեր Լիգայի ներկայացուցիչ «Լիվերպուլ»-ը «Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարությանն առաջարկել է փոխանակել հարձակվողներ Էնդի Քերոլլին և Կառլոս Տևեսին, սակայն «քաղաքայիններ»-ը մերժել են այդ առաջարկը: The Guardian-ը տեղեկացնում է, որ«մերսիսայդցիներ»-ի մարզչական շտաբը դժգոհ է հարձակվողի ցուցադրած խաղից:
Քերոլլը դարձավ «Լիվերպուլ»-ի պատմության մեջ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը (խաղացողի տրանսֆերի դիմաց ակումբը «Նյուքասլ»-ին վճարեց 43 մլն եվրո), բայց անցկացրած 35 խաղերում դարձավ ընդամենը 6 գոլի հեղինակ:
«Սիթի»-ն Տևեսի տրանսֆերի դիմաց պահանջում է 25 մլն ֆունտ, և «Լիվերպուլ»-ը պատրաստ էր հարձակվողների փոխանակությանը` առանց հավելավճարի, սակայն մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարեց, որ ինքը չի հետաքրքրվում 23-ամյա հարձակվողի ծառայություններով, ով անցած մրցաշրջանում Պրեմիեր Լիգայի ներկայիս առաջատարի հետ խաղում իր հաշվին ձևակերպեց դուբլ:








































