Հարավային Սուդանի կառավարությունը հայտարարել է երկրում նավթի արդյունահանման դադարի մասին: Իշխանությունները հայտարարել են, որ նավթի արդյունահանումը չի վերականգնվի այնքան ժամանակ, մինչև չհարթվեն տարաձայնությունները Սուդանի հետ:
Հարավային Սուդանը նավթը արտահանում է իր հյուսիսային հարևանի խողովակաշարերի միջոցով: Սակայն երկու երկրները չեն կարողանում համաձայնության գալ տարանցիկ մաքսատուրքի չափի վերաբերյալ:
Այս առիթով անհանգստություն են հայտնել նաև Աֆրիկյան միության
երկրները: Որոշ վերլուծաբաններ չեն բացառում, որ երկու երկրների
հարաբերությունների սրացումը կարող է հանգեցնել նոր
տարաձայնության:











































