Աֆղանստանի կառավարությունը մոտակա ժամանակներս պատրաստվում է հանդիպել «Թալիբան» շարժման ներկայացուցիչներին: Նախատեսվում է բանակցություններն անցկացնել Սաուդյան Արաբիայում: Դրանք կլինեն առաջին բանակցությունները հակամարտության պատմության մեջ:
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ը փորձում է բարելավել հարաբերությունները թալիբների հետ, որոնք իրենց ներկայացուցչությունն են բացելու Կատարում: Առայժմ հայտնի չէ՝ թալիբներն արդյոք հանդիպում ունեցե՞լ են ԱՄՆ ներկայացուցիչների հետ, թե՞ ոչ:
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը բազմիցս հայտարարել է, որ ցանկացած բանակցություն պետք է տեղի ունենա աֆղանցիների միջև, սակայն թալիբները դեմ են, քանի որ Քարզայի կառավարությունը համարում են ապօրինի:










































