Լոնդոնում ամերիկյան դեսպանատան առջև շաբաթ օրվա ցույցը ուղղված էր Թեհրանի և Դամասկոսի գործերին Արևմուտքի միջամտության դեմ: Ցույցը կազմակերպվել էր «Դադարեցրե՛ք պատերազմը» հակառազմական կազմակերպության կողմից:
Մի քանի հարյուր ցուցարարներ բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների զավթողական քաղաքականության, որը կկիրառվի Իրանում և Սիրիայում տիրող վարչակարգի տապալումից հետո: Ցուցարարների կարծիքով՝ այդ երկրներում կհաստատվեն ոչ թե ժողովրդավարական կարգեր, այլ դրանք կգտնվեն Արևմուտքի հսկողության ներքո:
Բողոքի ակցիայի մասնակիցները կրում էին պաստառներ, որոնց վրա գրված էր` «Ձեռքներդ հեռու Իրանից և Սիրիայից», «Մի՛ հարձակվեք Իրանի վրա»: Մասնակիցների կարծիքով՝ Իրանին և Սիրիային սպասվում է Լիբիայի և Իրաքի ճակատագիրը, եթե Արևմուտքը ռազմական միջամտություն ցուցաբերի:









































