Այսօր Իրան են ժամանել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչները: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոյի ռուսական ծառայությունը:
Պատվիրակության ղեկավար Հերման Նակերտսը հույս ունի, որ Իրանում ըմբռնումով կմոտենան տեսուչների անհանգստությանը՝ կապված իրանական միջուկային զենքի հնարավոր ռազմական ուղղվածության հետ:
Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ-ը և ԵՄ-ն պատմության մեջ առաջին անգամ չափազանց խիստ պատժամիջոցներ են սահմանել Իրանի նկատմամբ:
Ի պատասխան այդ պատժամիջոցների՝ Իրանն էլ իր հերթին խորհրդարանում քննարկել է ԵՄ անդամ երկրներ նավթի արտահանման վրա բեռնարգելք դնելու հարցը:
Այս շաբաթ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է՝ Թեհրանն է կրում լարված հարաբերությունների ողջ պատասխանատվությունը:










































