Բելառուս թենիսիստուհի Վիկտորիա Ազարենկոն Ավստրալիայի 2012 թվականի բաց առաջնության եզրափակիչում 6:3, 6:0 հաշվով պարտության մատնեց Մարիա Շարապովային և դարձավ չեմպիոն:
Այսպիսով` WTA-ի նոր վարկանիշային աղյուսակում, որը կհարապարակվի 2012 թվականի հունվարի 30-ին, Ազարենկոն իր մարզական կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի առաջին ռակետը: Հիշեցնենք, որ վարկանիշային աղյուսակը ներկայումս գլխավորում է Կարոլին Վոզնյացկին:
«Ես շատ էի հուզվում խաղից առաջ: Դա ինձ խանգարում էր նաև խաղի ժամանակ. շատ բարդ ժամանակահատված էր: Այդ իսկ պատճառով խաղասկիզբն անվստահ անցկացրի»,- Eurosport-ին տված հարցազրույցում նշեց Ազարենկոն:






































