«Լոս-Անջելես Լեյքերս»-ի պաշտպան Քոբի Բրայընթը Forbes-ի կազմած ցուցակում զբաղեցրել է առաջին տեղը: Ցուցակում հաշվի են առնվել մարզիկների` 2011 թվականի ընթացքում ունեցած բոլոր եկամուտները:
Nike, Smart Car, Panini և Turkish Airlines ընկերությունների հետ ստորագրած պայմանագրերի շնորհիվ Բրայընթը վաստակել է մոտ 28 մլն ԱՄՆ դոլար:
Առաջին եռյակում տեղ են զբաղեցրել հետևյալ բասկետբոլիստները.
1. Քոբի Բրայընթ – 53,2 մլն դոլար (գովազդային պայմանագրեր` 28 մլն դոլար, ակումբի հետ կնքած պայմանագիր` 25,2 մլն դոլար)
2. Լեբրոն Ջեյմս – 49 մլն դոլար (33 մլն, 16 մլն)
3. Դուայթ Հոուարդ – 28,9 մլն դոլար (11 մլն, 17,9 մլն ):









































