ՀՀ ԱԻ նախարարությունն «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում է, որ հունվարի 28-ին, ժամը 19.14-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 13.30-ի սահմաններում Գյումրի–Երևան ավտոճանապարհի 70–րդ կմ–ում՝ Արուճ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար:
Դեռևս չպարզված հանգամանքներում «Օպել Վեկտրա» մակնիշի 18 ՍԼ 590 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորակը, որի հետևանքով Գյումրի քաղաքի բնակիչ` վարորդ, 1948 թ. ծնված Ռ. Պետրոսյանը տեղում զոհվել է:






































